211652_close_icon
views-count6522 դիտում article-date 20:20 20-06-2020

Սահմանադրական փոփոխությունները փաստացի ՍԴ-ի՝ որոշում կայացնելու ընթացակարգի շրջանցմամբ են լինելու, այսինքն՝ Սահմանադրության խախտումով. Վարդան Այվազյան. Tert.am

Սահմանադրական փոփոխությունները, լինեն Ազգային Ժողովով, թե հանրաքվեով, փաստացի ՍԴ դատարանի՝ որոշում կայացնելու ընթացակարգի շրջանցմամբ է լինելու, իսկ դա նշանակում է, որ լինելու է Սահմանադրության խախտմամբ. այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/06/20/Vardan-ayvazyan/3323483?fbclid=IwAR0TMVSFXDwktpaXIGjvVJxD_4S4Nh3Ae4XiPyDAASULaYiG8UBIfPQOHOU]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը: Նա ընդգծեց, որ Սահմանադրական փոփոխությունը քաղաքական է, իրավականի պարագայում պետք է ՍԴ դատարանի ընթացակարգով անցներ և ՍԴ-ն որոշում կայացներ: Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի այն անդամների լիազորություններն, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, Վարդան Այվազյանը նշեց, որ Սահմանադրությամբ անցումային դրույթները փոխել և նմանատիպ իրավակարգավորում կարող են մտցնել, սակայն հարկավոր է Սահմանադրական դատարանի որոշումը, որը այս պարագայում շրջանցվում է. «Օրենքը պահանջում է, որ սահմանադրության դրույթներում փոփոխություն կատարելու համար դիմեն ՍԴ դատարանին, որպեսզի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնեն»: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/20/Vardan-ayvazyan/3323483?fbclid=IwAR0TMVSFXDwktpaXIGjvVJxD_4S4Nh3Ae4XiPyDAASULaYiG8UBIfPQOHOU]Tert.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր