211652_close_icon
views-count1743 դիտում article-date 20:34 17-10-2022

Ներդրման դիմաց քաղաքացիություն ստանալու նախագծով ադրբեջանցիները ՀՀ-ում կդառնան հողի սեփականատեր՝ անուղղակիորեն լուծելով «Զանգեզուրի միջանցքի» բաղձալի երազանքը․ Վարդան Այվազյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ կառավարությունը նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով առաջարկվում է պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն շնորհել տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում 150․000 $ -ի ներդրում կատարած անձանց։

«Միացյալ Հայաստան» կուսակցության վարչության անդամ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է նախագծին՝ ընդգծելով անվտանգային բոլոր այն խնդիրները, որոնք կառաջանան նախագծի ընդունման դեպքում։

Ըստ Այվազյանի՝ նախագծից առաջին հերթին կօգտվեն Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր, ստանալով ՀՀ քաղաքացիություն, կարող են դառնալ ՀՀ սեփականատեր, ինչն իր մեջ անվտանգային առումով լուրջ վտանգներ կարող է պարունակել։

«Քաղաքացիություն ստանալով՝ թուրքերը և ադրբեջանցիները հեշտորեն կարող են ազդել բնակչության դեմոգրաֆիական կազմի, քաղաքական գործընթացների վրա և անուղղակիորեն լուծել իրենց բաղձալի երազանքը՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը։
Պատկերացրեք տեսականորեն․ 50 Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ 150․000$-ով գնեցին ՀՀ քաղաքացիություն և ամբողջ Սյունիքի սեփաականությունը, հողերը 2-3 մլրդ դոլարով գնեցին, արդյունքում Սյունիքի հողերի մեծ մասում իրենք կդառնան հողի սեփականատեր։ Սա լուրջ անվտանգային սպառնալիք է»,- ասաց Վարդան Այվազյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր