211652_close_icon
views-count6360 դիտում article-date 17:20 18-06-2020

Գագիկ Ծառուկյանը բարձր տրամադրությամբ ժամանեց դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://news.am/arm/news/586250.html?fbclid=IwAR2qIFZqbnW6DHCFwd9dv0p63bTG-HBGSO9_3peQvm0WqPjasKVni9DF9hE]News.am-[/url]ը գրում է. Քիչ առաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ժամանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայր, որտեղ քիչ անց կմեկնարկի նրա կալանավորելու միջնորդության քննությունը։ Նա ողջունեց դատարանի բակում հավաքված ԲՀԿ–ականներին եւ մտավ դատարանի շենք։ Ծառուկյանը, կարծես, բարձր տրամադրություն ուներ, ժպտալով ողջունում էր հավաքվածներին։ Նշենք, որ դատարանի բակում մեծ թվով ոստիկանական ուժեր կան։ Հունիսի 16-ին Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գ. Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/586250.html?fbclid=IwAR2qIFZqbnW6DHCFwd9dv0p63bTG-HBGSO9_3peQvm0WqPjasKVni9DF9hE]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր