211652_close_icon
views-count5607 դիտում article-date 13:13 18-06-2020

Առաջիկայում քաղաքացիները կկարողանան մեկ դիմակը ձեռք բերել 60-70 դրամով այդ ապարատներից. վարչապետ

Հայաստանյան շուկայում դիմակների էական գնանկում է նկատվել: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՏՄՊՊՀ-ն կանխատեսում է, որ այդ գնանկումը կշարունակվի և, ըստ էության, առաջիկայում քաղաքացիները հնարավորություն կունենան մեկ դիմակը ձեռք բերել 60-70 դրամով այդ ապարատներից»,- ասաց Փաշինյանը: Նա նաև հավելեց, որ այսօր արդեն գիտականորեն հաստատված հիմնավորում ունեն, որ դիմակի կրումը և սոցիալական հեռավորություն, նաև ձեռքերի ախտահանումը կարող են 95 տոկոս արդյունավետության բերել. «Դիմակները պաշտպանում են ոչ այնքան կրողին, քան դիմացինին: Այսինքն դիմակը շատ ավելի արդյունավետ է դիմիացինին չվարակելու համար»,-ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր