211652_close_icon
views-count16084 դիտում article-date 15:49 17-06-2020

ԲՀԿ-ն պատրաստ է ցանկացած սցենարի. եթե հարկ լինի, կգնանք փողոցային պայքարի. Արտյոմ Ծառուկյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գլխավոր դատախազի խորհրդարանական ելույթը համոզեց, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. փետրվարին հայտնաբերված փաստաթղթի հարցով արդյոք հնարավոր չէ՞ր այս ամիսների ընթացքում ստուգողական գործողություններ իրականացնել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյան, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/06/17/Artyom-tsarukyan/3320357?fbclid=IwAR2AvMBm_2TV3OxGGENNmsgW9Og937pCnd8zd_a-DQZJmgOQ7nsw7JFkHxw]Tert.am[/url]-ը։ «Մեր պաշտոնյաների ֆեյսբուքյան էջերում օրեր առաջ հրապարակվել էր դատախազի ցուցադրած փաստաթուղթը, որտեղի՞ց դա նրանց: Մեկ օրում մեր գրասենյակներից մեկում երկու խուզարկություն է եղել: Սա քաղաքական մեկ կենտրոնից հնչած հրահանգի իրականացում է, բայց մենք չենք ընկրկելու: Ծառուկյանի և նրա դեմ ցուցմունք տված անձանց միջև առերեսում չի եղել, հնարավոր է՝ այդ առերեսման արդյունքներով կարիք չլիներ, որ դախատազը գար ԱԺ»,- ասել է պատգամավորը: Ըստ Արտյոմ Ծառուկյանի՝ վարչապետ Փաշինյանն անձամբ է ուղղորդում ԲՀԿ նախագահի դեմ արշավը, և քաղաքական քայլերին զուգահեռ՝ այս փուլում լայնածավալ ստուգումներ են ընթանում նաև «Մուլտի գրուպում»։ «Քաղաքական հետապնդումների շղթան սկսվել է մեր քաղխորհրդի հայտնի նիստից հետո, դա չի կարող պատահական լինել: Կա հրահանգ՝ աշխատել ԲՀԿ նախագահի դեմ: Մենք գնալու ենք մինչև վերջ՝ օրինականության հաստատման ճանապարհով: Մեր ձեռքի տակ եղած բոլոր օրինական միջոցները կիրառելու ենք, թեև դեռևս որոշում չունենք՝ պահանջե՞լ արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ»: Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ երկու տարում կառավարությունը որևէ ոլորտում չի հաջողել, իսկ այսօր, համավարակով պայմանավորված, իրավիճակն առավել քան օրհասական է. «Մեզ համար կարևոր են ոչ թե քաղաքական նկրտումները, այլ երկրի և մեր քաղաքացիների անվտանգությունը: Սա առաջին դեպքը չէ, երբ մեր նկատմամբ նման քայլեր են նախաձեռնում: ԲՀԿ-ի հանդեպ հակաօրինական քայլեր իրականացնողները պատասխան են տալու, նրանք չեն կարողանալու արդարանալ, թե վերևից իջեցված հրահանգ էին կատարում»: Մանրամասները՝ աղբյուրի տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր