211652_close_icon

Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

views-count1168 դիտում article-date 10:27 17-06-2020
ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը: «[url=https://armenpress.am/arm/news/1018685.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ հունիսի 17-ին պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն մի շարք օրենքների նախագծեր: Առաջին ընթերցմամբ պատգամավորներին կներկայացվեն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացուներ կատարելու օրենսդրական փաթեթը, Տեսալսողական մեդիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացուներ կատարելու օրենսդրական փաթեթը: Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանականները կքննարկեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացուներ կատարելու օրենսդրական փաթեթը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացուներ կատարելու օրենսդրական փաթեթը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացուներ կատարելու օրենսդրական փաթեթը և այլն օրենքների նախագծեր ու օրենսդրական փաթեթներ: Նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Հունիսի 17-ին Ազգային ժողովում տեղի կունենա Կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր