2809 դիտում
09:13 17-06-2020
Արցախում խստացվում են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման, դրա դեմ պայքարի ուժեղացման խնդիրը շարունակում է Արցախի իշխանությունների առաջնահերթությունների շարքում մնալ և դրսևորվել նորանոր զարգացումներով:
Եթե արտակարգ իրավիճակը երկրում երկարաձգվել է ևս մեկ ամսով և պարետի որոշմամբ ընդլայնվել է սահմանափակումների կարգը՝ հաշվի առնելով առանձին բնակավայրերում կորոնավիրուսով հիվանդանալու վերջին դեպքերը, որոնք կարող են համավարակի տարածման աղբյուր դառնալ, ապա նման պարագայում միանգամայն տրամաբանական է ԱՀ ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից՝ նախագահին առընթեր մասնագիտական աշխատանքային խմբի ստեղծումը:
Ըստ Ա. Հարությունյանի, խումբը ներկա փուլում կզբաղվի երկրում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ, պայքարի միջոցառումների մշակմամբ և արդյունավետ իրականացմամբ, ,քանի դեռ համաճարակի դրսևորման վարքագիծը աշխարհում անորոշ է մնում և աղետի դեմ համատեղել է պետք բոլոր ուժերըե:
Հետագայում խումբը, որի կազմում ընդգրկված են բժշկական հաստատությունների և ոլորտի պատասխանատուներ, փորձառու մասնագետներ, բնակչության առողջության պահպանմամբ պայմանավորված, հանդես կգա մասնագիտական առաջարկություններով, կոնկրետ ծրագիր կմշակի՝ միտված համակարգում արմատական բարեփոխումների իրագործմանը: ԱՀ ղեկավարն ավելորդ չի համարում ընդգծել, որ հանրապետությունում աստիճանաբար ներդրվելու է բնակչության անվճար բուժսպասարկում, ինչը ներառված է նախագահի նախընտրական ծրագրում:
Գործընթացը սկսված է և համապատասխան կառույցների ղեկավարներն արդեն ձեռնամուխ են եղել աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2240 դիտում
16:18 02-03-2020
Վարչապետի մոտ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները
1408 դիտում
16:24 22-11-2022
Արցախում խստացվում են «պետական դավաճանության» և «լրտեսության» համար պատժաչափերը, ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում
Այս բաժնից
1531 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1468 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1270 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»