211652_close_icon
views-count10320 դիտում article-date 20:36 16-06-2020

Մենք նախնական տեղեկություն ունենք, որ քիչ անց Գագիկ Ծառուկյանը պետք է դուրս գա ԱԱԾ-ից. Վահե Էնֆիաջյան. Tert.am

Մենք նախնական տեղեկություն ունենք, որ քիչ անց Գագիկ Ծառուկյանը պետք է դուրս գա: Հիմա կսպասենք հետագա զարգացումներին: Այս մասին ԱԱԾ-ի մոտ, որտեղ հարցաքննվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/06/16/enfiajyan/3319580?fbclid=IwAR1MTY7HkgdJ5bMANc8H201ZOIQWkJF6tRWaQv9VyP3PWcWRxTB0vXkAiMw]Tert.am[/url]-ը։ Նա նշեց, թե այս պահին Ծառուկյանի հարցաքննության ընթացքի մասին մանրամասների չեն տիրապետում: Հարցին՝ այսինքն՝ Ծառուկյանը չի՞ ձերբակալվելու, Էնֆիաջյանն արձագանքեց, թե նախնական տեղեկություններ ունեն, որ նա դուրս կգա: Էնֆիաջյանը հայտնեց նաև, թե այսօր էլ Ծառուկյանի ու ԲՀԿ աջակիցներին բերման են ենթարկել ոստիկանություն. «Այսօր էլ Երևանի ոստիկանության բաժանմունքում տեղ չի եղել, սկսել են Էջմիածնի, Մասիսի, Արարատի բաժանմունքներ տեղափոխել մարդկանց: Ընդ որում, դրանից հետո էլ եղավ մի ժամանակահատված, որ այնտեղ էլ տեղ չէր մնացել, և մարդկանց պարզապես հեռացնում էին տարածքից և բաց էին թողնում»,-ասաց Էնֆիաջյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/06/16/enfiajyan/3319580?fbclid=IwAR1MTY7HkgdJ5bMANc8H201ZOIQWkJF6tRWaQv9VyP3PWcWRxTB0vXkAiMw]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր