211652_close_icon
views-count7066 դիտում article-date 22:21 14-06-2020

Գագիկ Ծառուկյանը ձերբակալված չէ. քիչ անց նա դուրս կգա ԱԱԾ-ից. փաստաբան

Փաստաբան Նարեկ Ալոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ անց Գագիկ Ծառուկյանը դուրս կգա ԱԱԾ քննչական դեպարտամենտից․․․ Համառոտ հիմնական հարցերի մասին․ 1․Գագիկ Ծառուկյանը ձերբակալված չէ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորը կարող է ձերբակալվել Ազգային ժողովի համաձայնությամբ (նման համաձայնություն առկա չէ), կամ հանցագործության կատարման պահին (նման փաստական հիմք առկա չէ), հետեւաբար Գագիկ Ծառուկյանի ձերբակալման իրավական հիմքերը բացակայում են։ 2․ Հարցաքննության տեւողության մասին Հարցաքննության տևողությունը մեկ օրվա մեջ չի կարող գերազանցել 8 ժամը՝ հարցաքննվող անձին ԱՌՆՎԱԶՆ մեկ ժամ ընդմիջում տրամադրելու պայմանով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205․1 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասեր)։ 3․ Գագիկ Ծառուկյանի կապի դուրս չգալու մասին Քննիչը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի նույն գործով կանչված վկաները, մինչեւ հարցաքննության ավարտը, հաղորդակցություն չունենան միմյանց հետ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 3-րդ մաս): Այսպիսով՝ Գագիկ Ծառուկյանի ազատությունը եւ անձնական անձեռնմխելիությունը սահմանափակված չէ եւ քիչ անց նա դուրս կգա ԱԱԾ քննչական դեպարտամենտից»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր