211652_close_icon
views-count23680 դիտում article-date 16:01 26-10-2020

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձեւավորվել է մարտունակ ջոկատ. Այն կմիանա բանակին. Վահե Էնֆիաջյան

«Գագիկ Ծառուկյանի կոչով եւ գլխավորությամբ ձեւավորվել է մարտունակ ջոկատ մարտական բարձր պատրաստվածությամբ, որտեղ ներգրաված են նաեւ հմուտ եւ հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ, տեխնիկապես կազմակերպված ու զինված եւ իհարկե արիական եւ մարտական բարձր ոգով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մեր ջոկատը կմիանա հայոց բանակին, որտեղ անհրաժեշտ է՝ ունենալով իր ներդրումը հաղթանակի կերտման գործում։ Այսօր հայրենիքն ունի յուրաքանչյուրիս գործելու կարիքը։ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ուժերի մեկտեղմամբ է միայն հնարավոր հաղթել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր