36061 դիտում
16:32 16-06-2020
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 31–ամյա վարորդը 07-ով Իջևան քաղաքի Եղնիկի արձանի մոտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Իջևանի բնակիչ, 31-ամյա Հարություն Խ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 123-րդ կմ հավածում, Իջևան քաղաքի Եղնիկի արձանի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Իջևաի բնակիչ, 30-ամյա Գրիգոր Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+