Գլխավոր դատախազը ԱԺ-ում Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդություն ներկայացրեց
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/19/1098808/]արտահերթ նիստում [/url]ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին վերաբերող 2 միջնորդություն ներկայացրեց ԱԺ-ին:
Դրանցից մեկը վերաբերում էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, իսկ երկրորդը՝ Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալուն: