1192 դիտում
19:56 15-06-2020
Պարետի սահմանված նորմերի խախտման համար դադարեցվել է 2 873 կազմակերպության գործունեությունը
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 13-ի դրությամբ կայացվել է 2 873 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 27 902 ստուգում, որից միայն 466-ը՝ նշված օրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
Նմանատիպ նյութեր
2031 դիտում
23:18 12-08-2020
Պարետի սահմանված նորմերի խախտման համար դադարեցվել է 5071 կազմակերպության գործունեություն
3113 դիտում
22:37 29-07-2020
Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 4․850 կազմակերպության գործունեությունը
2622 դիտում
23:14 01-09-2020
Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 5203 կազմակերպության գործունեությունը
Այս բաժնից
1393 դիտում
23:40 03-02-2025
Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ․ «Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնություն