211652_close_icon
views-count668 դիտում article-date 12:03 15-06-2020

Անիմաստ է իրադարձություններից առաջ ընկնելը. դատախազի խորհրդականը պատասխանել է Զոհրաբյանին

Չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում` Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում: Facebook–ի իր էջում նման հայտարարություն է արել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Նման որոշումները կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում՝ ելնելով նրանից, թե որքանով է գլխավոր դատախազը քննության ընթացքում հավաքված ապացույցները բավարար կամ անբարարար գնահատում նման միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից: Հետևաբար, անիմաստ է իրադարձություններից առաջ ընկնելով` բացառապես քրեադատավարական պրոցեսները քաղաքականացնելու փորձերը»,–գրել է Աբրահամյանը: Աբրահամյանը նշել է, որ եթե նման հարցով Ազգային ժողովին միջնորդություն ներկայացնելու դատավարական հիմքերը լինեն, դատախազությունը հանրությանը կտեղեկացնի այդ մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր