6116 դիտում
09:41 15-06-2020
Պոլսո Հայոց պատրիարքը Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու կապակցությամբ հայտարարություն է արել
Պոլսո Հայոց պատրիարք, արք. Մաշալյանը Սուրբ Սոֆիայի հետ կապված վերջին զարգացումների համատեքստում հանդես է եկել հայտարարությամբ։
Հայ պատրիարքն իր խոսքում կոչ է արել՝ Սուբ Սոֆիան մզկիթի վերածելու դեպքում հատված առանձնաձնել նաեւ քրիստոնյաների համար։ Նա շեշտել է, որ այդպես թող Սուրբ Սոֆիան դառնա դարի եւ մարդկության խաղաղության խորհրդանիշը։
«Մի թե՞ այս առաջարկն այդքան ուտոպիստական է։ Չէ, որ մենք նույն երկնքի տակ են մեր աղոքներն անում։ Սուրբ Սոֆիայի գմբեթն էլ կկիսենք։ Մեր կրոնները տարբեր են, սակայն մենք նույն Աստծուն ենք հավատում։ Աշխարհի փրկությունը խաչի եւ մահիկի դաշինքն է»,–ասել է Մաշալյանը։
Նշենք, որ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ հրահանգել է մշակել տարբերակներ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու համար։
Հիշեցնենք, որ Բյուզանդիայի Կոստանդին կայսեր կողմից հիմնադրված եւ ուղղափառների ամենահայտնի տաճարի համբավը կրող Սուրբ Սոֆիան Կոստանդնուպոլսի գրավումից հետո 16-րդ դարում վերածվել էր մզկիթի, իսկ արդեն Թուրքիայի հանրապետության հիմնադրումից հետո 1934 թվականին այն վերածվել է թանգարանի
Նմանատիպ նյութեր
4162 դիտում
20:38 24-07-2020
Կիպրոսում և Հունաստանի քաղաքներում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու կապակցությամբ սգո զանգեր են ղողանջել
595 դիտում
14:05 06-06-2023
Պոլսո Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, նա մասնակցելու է Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին
640 դիտում
09:37 19-06-2020
Տեղի հայ համայնքը կո՞ղմ է, որ Սբ․ Սոֆիան վերածվի մզկիթի․ «Իրավունք»
Այս բաժնից
493 դիտում
20:08 25-04-2024
Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում
718 դիտում
19:43 25-04-2024
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել
436 դիտում
19:35 25-04-2024
Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին