211652_close_icon
views-count4483 դիտում article-date 20:38 24-07-2020

Կիպրոսում և Հունաստանի քաղաքներում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու կապակցությամբ սգո զանգեր են ղողանջել

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու կապակցությամբ Կիպրոսում և Հունաստանի որոշ քաղաքներում այսօր սգո զանգեր են ղողանջել, գրում է [url=https://ria.ru/20200724/1574867940.html?fbclid=IwAR0BuqeNDPL9semyA14NR9wRs3cNXQI9RFEnYRE20fZrEqO3g_EDwNbk9Yo]ria.ru[/url]-ն։ Արքեպիսկոպոս Խրիզոստոմի որոշմամբ՝ Կիպրոսում սգո զանգերը սկսել են ղողանջել տեղական ժամանակով ժամը 12-ին, հնչել են հինգ րոպե շարունակ՝ «թուրքերի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու կամայական, անթույլատրելի և հանցավոր որոշման կապակցությամբ», ասված է Կիպրոսի արքեպիսկոպոսության հաղորդագրության մեջ: Հուաստանի մի շարք քաղաքներում սգո զանգերը ղողանջել են առավոտյան, բացի այդ Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմոս Երկրորդը և ամբողջ Հունաստանը երեկոյան Աթենքի Մայր տաճարում ընթերցել են «Պաշտպան» ակաֆիստը՝ «Սուրբ Սոֆիայի տաճարի որպես մզկիթ բացման առաջին օրը՝ ամբողջ ուղղափառության, քրիստոնեության և հելլենիզմի համար տառապանքների օրը»: Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը 86 տարի անց այս օրը բացվել է որպես մզկիթ` փոխելով իր թանգարանի կարգավիճակը: Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։

Նմանատիպ նյութեր