Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի. Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսություն
Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է.
«Հունիսի 14-ին ժամը 17։19 Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից «Armenia» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։
Այս չվերթով Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի»: