211652_close_icon
views-count38981 դիտում article-date 19:35 14-06-2020

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Հաստաբուն ծառը պոկվել և ընկել է Opel-ի վրա, իսկ Audi Q7-ը բախվել է տապալված ծառին.10-ամյա և 5-ամյա երեխաները տեղափոխվել են հիվանդանոց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում, Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում հաստաբուն ծառն ընկել է ընթացող, 41-ամյա Արման Ոսկանյանի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վրա, այնուհետև տապալված ծառին է բախվել 35-ամյա Նորայրիս Շագոյանի վարած Audi Q7 մակնիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայով մասնատել են ծառը, հեռացրել ճանապարհաի երթևեկելի գոտուց, այնուհետև հոսանքազրկել Audi ավտոմեքենան: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը քաղաքացիները Opel-ի միջից դուրս են բերել ուղևորներ, 10-ամյա Անահիտ, 5-ամյա Կարո Ոսկանյաններից, ովքեր տեղափոխվել են Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ա. Ոսկանյանի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Կ. Ոսկանյանը բժիշկների կողմից ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ և քանի որ տեղում պարզվել է, որ դեպքը ոչ թե ճանապարհատրանսպորտային պատահար է, այլ՝ արտակարգ դեպք, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր