7724 դիտում
19:48 13-06-2020
Աշոտ Ահարոնյան. Որոշում է կայացվել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանումների աշխատանքը չդադարեցնել
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նկատի ունենալով, որ մեր քաղաքացիներից շատերն անհետաձգելի գործողություններ ունեն՝ կապված այս ծառայությունների սպասարկման ոլորտի հետ՝ որոշում է կայացվել վերոհիշյալ ստորաբաժանումների աշխատանքը չդադարեցնել:
Այսօր հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի հետևանքով արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները հունիսի 15-ից անորոշ ժամանակով չեն գործի:
Սակայն նկատի ունենալով, որ մեր քաղաքացիներից շատերն անհետաձգելի գործողություններ ունեն՝ կապված այս ծառայությունների սպասարկման ոլորտի հետ՝ որոշում է կայացվել վերոհիշյալ ստորաբաժանումների աշխատանքը չդադարեցնել:
Քաղաքացիներին կոչ ենք անում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ այցելել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իսկ այցելելու դեպքում խստորեն կատարել ՀՀ պարետի որոշումներով սահմանված պահանջները, պահպանել անվտանգության կանոններն ու պահանջված սոցիալական տարածությունը:
ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ կարող եք դիմել միայն «e-request.am» կամ «[email protected]» կայքերում նախապես դիմում ներկայացնելուց և հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատակցի հետ այցելելու օրվա և ժամի մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։
Մաղթում ենք առողջություն և հայցում քաղաքացիների ներողամտությունը ժամանակավոր անհարմարությունների համար:
Նմանատիպ նյութեր
5850 դիտում
18:51 17-04-2020
Կարապետ Թումասյանն ազատվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից