211652_close_icon
views-count68537 դիտում article-date 14:37 13-06-2020

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում մարդաբոյ փոսի պատճառով BMW-ն բախվում է պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ հունիսի 12-ին, մարդաբոյ փոսի պատճառով ՀՀ պաշտպանության նախարարության հարևանությամբ տեղի ունեցել BMW-ի բախումը պատին։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/12/1157160/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 12-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ ՀՀ պաշտպանության նախարարության հարևանությամբ, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել փայտե էլեկտրասյանը, այնուհետև բնակելի տան բազալտե հենապատի անկյունային հատվածին։ Վթարի հետևանքով 1 հոգու՝ մարմնական վնասվածքներով, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Սամվել Խաչատրյանն ու տեսուչ Ռոբերտ Վարդանյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր էին նախապատրատվում, ոստիկանությունը պարզում էր վարորդի և վիրավորի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր