Պեկինի խոշորագույն շուկաներից մեկում կորոնավիրուս է հայտնաբերվել
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում գործող «Սինֆադի» խոշոր գյուղատտեսական շուկայում COVID-9 վիրուս է հայտնաբերվել։ Պարզվել է, որ վարակը տարածվել է շուկայի 2 աշխատակիցներից։ Տեղի իշխանությունների որոշմամբ՝ կորոնավիրուսի թեստ կհանձնի շուկա այցելած 10 հազար մարդ։
Այդ մասին հայտնել է չինական «Սինցզին բաո» թերթը։
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վիրուսը հայտնաբերվել է ձկան վաճառքի բաժնում գտնվող տախտակի վրա, որի վրա սաղմոն են կտրտում։
Բացի վերոնշյալ շուկայից, որոշում է կայացվել փակել Պեկինի ևս 5 խոշոր շուկաներ։ Կասեցվել է նաև սաղմոնի վաճառքը մի շարք սուպերմարկետներում։
«Սինֆադի» շուկան ապահովում է Պեկինում թարմ միրգ-բանջարեղենի վաճառքի մոտ 90 տոկոսը։