Սաուդյան Արաբիայի շուկաներից մեկում տիրոջ հետ զբոսնող վագրը հարձակվել է փոքրիկ աղջնակի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սաուդյան Արաբիայի Սակակա քաղաքի շուկայում տիրոջ հետ զբոսնող վագրը հանկարծակի հարձակվել է փոքրիկ աղջնակի վրա: Այս մասին հայտնում է Gulf News-ը:
Ըստ լրատվական միջոցի՝ միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ նոյեմբերի 19-ին:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է վագրը հարձակվում աղջնակի վրա և տապալում գետնին:
Թե ինչով է վերջացել գիշատիչի հարձակումը՝ տեսանյութում չի երևում: Սակայն աղբյուրի հաղորդմամբ՝ երեխան փրկվել է՝ տիրոջ և ականատեսների արագ արձագանքման շնորհիվ:
Ներկայացնում ենք տեսանյութը: