3774 դիտում
12:51 12-06-2020
Լինելու են բժշկական կենտրոններ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից. Թորոսյան
Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը չի մասնակցելու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը:
«[url=https://armenpress.am/arm/news/1018229.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով այն քննադատությանը, թե ինչու նախարարությունը չի օգտագործում «Նաիրի» ԲԿ-ի ռեսուրսը:
«Ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է եղել այս գործընթացում՝ հատուկ սկզբունքներին համապատասխան: Այս սկզբունքները միշտ լինելու են: Այո, լինելու են բժշկական կենտրոններ, որ պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ կենտրոնական որոշումների շնորհիվ: Առողջապահությունը միայն կորոնավիրուսով չէ, որ զբաղվում է, այլ զբաղվում է մյուս բոլոր հիվանդություններով: Որոշում է կայացվել, որ «Նաիրի»-ն չի մասնակցելու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը, դա ճիշտ որոշում է եղել, որն ուժի մեջ է»,- ասաց Թորոսյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու չի օգտագործվում թիվ 1 համալսարանական կլինիկայի մահճակալային ֆոնդը, Թորոսյանը նշեց, որ այդ ֆոնդի մահճակալների թիվը մեծ չէ:
«Եթե դուք 10 մահճակալի մասին եք խոսում 2 200 մահճակալի միջից, կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է, և ոչ մի անձնական ամբիցիա չկա ու չի կարող լինել»,- նշեց նախարարը:
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
805 դիտում
22:38 27-12-2024
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԿԲ հանդիսավոր ընդունելությանը
1954 դիտում
22:25 27-12-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
979 դիտում
21:36 27-12-2024
Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր