211652_close_icon
views-count465 դիտում article-date 17:14 02-11-2020

Ի զորակցություն Արցախի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են ստացվել նվիրատվություններ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից և համայնքներից

Ի զորակցություն Արցախի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են ստացվել նվիրատվություններ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից և համայնքներից, որոնք ուղղվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին։ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից ստացվել է տասը միլիոն ռուբլի, երեսունութ հազար յոթ հարյուր ԱՄՆ դոլար գումար տրամադրվել է մեկ այլ եկեղեցական կառույցից։ Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցին (Բելգիա) հանգանակել և փոխանցել է քսան հազար եվրո։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյան» հիմնադրամի այս տարվա ողջ հասույթը՝ յոթանասունյոթ հազար յոթ հարյուր քառասուն ԱՄՆ դոլար, որոշվել է հատկացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ նահատակ ու հաշմանդամ զինվորականների ընտանիքների կարիքների համար։

Նմանատիպ նյութեր