2826 դիտում
09:25 12-06-2020
Ես կկարոտեմ Հայաստանի հետ կապված ամեն ինչ. Դեբորա Գրիզեր․ «Ամերիկայի ձայն»
[url=https://www.amerikayidzayn.com/a/5459211.html]«Ամերիկայի Ձայնը»[/url] զրուցել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ հայաստանյան ծրագրերի և իր գործունեության մասին
USAID-ի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը տպավորված է այն առաջընթացով , որը գրանցել է Հայաստանը ժողովրդավարության զարգացման առումով վերջին երկու տարիների ընթացքում:
«Freedom House կազմակերպության Nations in Transit զեկույցում այս առումով Հայաստանի ցուցանիշները վերջին երկու տարիներին գրանցել են զեկույցի պատմության մեջ ամենամեծ առաջընթացը»,- ընդգծում է Գրիզերը:
Ժողովրդավարության զարգացման ոլորտում Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք ներառում են ընտրական գործընթացի բարելավում, հակակոռուպցիոն պայքար, օրենքի գերակայության ամրապնդում, քաղաքացիական հասարակության զարգացում և այլ ծրագրեր: Դրանց հիմքում է թափանցիկ և պատասխանատու կառավարման համակարգի ձևավորումը, օրենքի գերակայությունն ու քաղաքացիների իրազեկության մեծացումը, ընդգծում է առաքելության ղեկավարը;
2012 թվականից ի վեր, ըստ Գրիզերի, USAID-ի հայաստանյան ծրագրերի ֆինասավորումը նվազեցման միտում արձանագրեց, սակայն թավշյա հեղափոխությունը զգալիորեն փոխեց իրավիճակը: Առաքելության բյուջեն աճեց շուրջ 88 տոկոսով:
«Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ԱՄՆ առաքելությունը Վաշինգտոնին տեղեկացրեց, որ բացվել է հնարավորության պատուհան, իշխանության է եկել դեպի բարեփոխումներ միտված նոր կառավարություն, որը ԱՄՆ-ի համար ընդգրկման նոր հեռանկարներ է ստեղծել»,- ասում է Գրիզերը:
Ժողովրդավարության զարգացման ծրագրերի հետ մեկտեղ առաքելությունը իրականացնում է տնտեսական զարգացման ծրագրերի օժանդակություն: Դրանցից է զբոսաշրջության ոլորտը, որը զգալի վերելք է ապրում Հայաստանում: Գրիզերը կեսկատակ ընդգծում է՝ որպես ճանապարհորդության սիրահար, զբոսաշրջության զարգացումն իմ առաջնահերթություններից է: Առաքելությունը սերտորեն համագործակցում է այս ոլորտում Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի հետ: COVID-19-ը կարոևոր մարտահրավեր է այս ոլորտի համար: Առաքելությունը աշխատանքներ է տանում այս նոր իրականությանը Հայաստանի զբոսաշրջության ոլորտը ադապտացնելու ուղղությամբ:
Հայաստանում իր առաքելության վերջին տարում գտնվող Դեբորա Գրիզերը շատ է ճանապարհորդել այստեղ: Ամենասիրված վայրերից է Տաթևի վանքը: Նա վստահ է՝ առաքելության ավարտից հետո կկարոտի այն ջերմ մթնոլորտը, որում գտնվել է վերջին տարիներին, և հատկապես, մարդկանց, ովքեր իրենց հյուրընկալությամբ առանձնահատուկ են դարձրել իր առաքելությունը:
«Ես կկարոտեմ Հայաստանի հետ կապված ամեն ինչ»,- ասել է Գրիզերը:
Նմանատիպ նյութեր
19458 դիտում
18:50 01-10-2018
Կյանքիս մնացած օրերում կկարոտեմ քեզ՝ Շա՛ռլ. Ժան Կլոդ Վան Դամը ցավակցել է Շառլ Ազնավուրի հարազատներին
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»