Կյանքիս մնացած օրերում կկարոտեմ քեզ՝ Շա՛ռլ. Ժան Կլոդ Վան Դամը ցավակցել է Շառլ Ազնավուրի հարազատներին
Դերասան Ժան Կլոդ Վան Դամը ցավակցել է Շառլ Ազնավուրի ընտանիքին եւ հարազատներին: Դերասանը Շառլ Ազնավուրի հետ լուսանկար է հրապարակել եւ գրառում կատարել։
«Այս աշխարհում կյանքիս մնացած օրերում կկարոտեմ քեզ՝ Շա՛ռլ: Քո երգերը կշարունակվեն հավերժ: Իմ մտքերն ու աղոթքները նրա ընտանիքի ու սիրելիների հետ են»,-գրառել է աշխարհահռչակ դերասանը։