ԱՊԼ-ի ակումբների եկամուտները կորոնավիրուսի պատճառով կկրճատվեն մոտ 1 մլրդ ֆունտով
Պրեմիեր-լիգայի ակումբները կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով լուրջ եկամուտներ կկորցնի:
Deloitte խորհրդատվական ընկերությունը՝ վերլուծելով ԱՊԼ-ի ակումբների ֆինանսական ցուցանիշները, եզրակացրել է, որ 2019/20 մրցաշրջանի արդյունքներով 20 թիմերի եկամուտներն ընդհանուր առմամբ կկրճատվեն 1 մլրդ ֆունտով:
Եկամուտների կրճատման վրա կազդի լիգայում երկարատև դադարը, ինչպես նաև այն, որ մնացած 92 խաղերն անցնելու են առանց հանդիսականների:
500 միլիոն ֆունտը՝ դա փոխհատուցումն է հեռարձակողներին և խաղերի անցկացումից եկամուտների կորուստը: Այդ եկամուտները ակումբներն արդեն չեն ստանա: