Դելե Ալին բաց կթողնի «ՄՅՈւ»-ի հետ խաղը և կորոնավիրուսի վերաբերյալ կատակի համար կտուգանվի 50 հազ. ֆունտով
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան պատժել է «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիին՝ խտրական տեսանյութի համար:
Փետրվարի սկզբներին Անգլիայի հավաքականի խաղացողը Լոնդոնի «Հիթրոու»» օդանավակայանից տեսանյութ էր հրապարակել:
Տեսանյութում Ալին նստած էր դիմակով և գրել էր հետևյալը. «Կորոնա ի՞նչ: Խնդրեմ, լսեք այն ձայնով»: Նրա թիկունքում լսելի էին ասիական առոգանությամբ խոսակցություններ:
Անգլիական ասոցիացիան 24-ամյա անգլիացուն որակազրկել է մեկ խաղով, տուգանել 50 հազ. ֆունտով և արտադրել անցնել անհատական կրթական կուրս:
Պրեմիեր լիգայի վերսկսումից հետո առաջին տուրում հունիսի 19-ին «Տոտենհեմը» ընդունելու է «Մանչեսթեր Յունայթեդին»:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանի 22 խաղում Ալին դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: