211652_close_icon
views-count1653 դիտում article-date 16:46 11-06-2020

Մոբայլ վնասաբեր ծրագրերը շատ ավելի քիչ են գրոհում հայաստանցի օգտատերերին

Հայաստանում 2020-ի հունվար-մարտին վնասաբեր ծրագրերի գրոհների բախվել է մոբայլ սարքերի օգտատերերի 1,33%-ը։ Վրաստանի օգտատերերի շրջանում այդ ցուցանիշը կազմել է 1,58%, իսկ Ադրբեջանում այդ վնասաբեր ծրագրերը գրոհել են մոբայլ սարքերի օգտատերերի 2,68%-ին։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։ 2019-ի առաջին եռամսյակում Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 2,16%-ն այն դեպքում, երբ Վրաստանում նման գրոհների բախված օգտատերերի բաժինը կազմել է 1,52%, իսկ Ադրբեջանում՝ 3,12%. Ընկերության լուծումները 2020-ի առաջին եռամսյակում աշխարհում հայտնաբերել են մոբայլ սարքերում տեղադրման 1 152 662 վնասաբեր փաթեթ, որոնք նախատեսված են տվյալների գողության, գաղտնի հետևելու, գովազդ ցույց տալու և հավելագրելու ու այլ անօրինական գործողությունների համար, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 905 174 փաթեթ։ Փորձագետները համարում են, որ մոբայլ վնասաբեր ծրագրերից պաշտպանության առաջին միջոցն է միայն վստահելի հարթակներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի հարթակներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը։ Անհրաժեշտ է նաև համակարգը և հավելվածները մշտապես նորացնել մինչև արդիական տարբերակներ և չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։ Եվ, իհարկե, բոլոր սպառնալիքներից լավագույն պաշտպանությունն է մոբայլ սարքում տեղադրված հուսալի հակավիրուսը։ «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

Նմանատիպ նյութեր