211652_close_icon
views-count1314 դիտում article-date 23:54 10-06-2020

Հյուրասրահում անկեղծությունն է. Կարեն Պետրոսյան

[b]Այսօրվա հյուրս Արցախի հանրային հեռուստատեսության «Օր լրատվական» ծրագրի գլխավոր ռեժիսոր Կարեն Պետրոսյանն է։ [/b] [b]-Երեք բառ, որ հաճախ օգտագործում եք...[/b] -«սե կյամ», «հա լյավ», «կլոխս ցավումա»։ [b]-Սկզբունք, որին երբեք չեք դավաճանում...[/b] - Պատասխանատու եղեք ձեր խոսքերի եւ արած գործերի համար եւ հավատարիմ եղեք մարդկանց, սկզբունքներին, ընտրությանը։ [b]-Անծանոթի աչքերում ի՞նչ եք ուզում տեսնել...[/b] -Հոգու պարզություն [b]-Երկու «ինչո՞ւ» Ձեր կողմից...[/b] -Ինչու՞ 21-դարում դեռ կան անբուժելի հիվանդություններ: Ինչու՞ մարդիկ չեն սովորում ապրել սիրո եւ համերաշխության մեջ՝ առանց պատերազմների։ [b]-Ինչ-որ մեկին կարոտո՞ւմ եք...[/b] -Ընտանիքիս, հատկապես փոքրիկ հրաշքիս՝ Տեոնային։ [b]-Ձեր մեջ ուրիշ Կարեն կա՞...[/b] -Ես էությամբ մարդամոտ եմ, աշխատանքիս, ընկերներիս նվիրված մարդ եմ։ Համարյա չգիտեմ «ոչ» բառը, միշտ պատրաստ եմ դիմացինիս աջակցելու։ Սակայն անարդարություն չեմ սիրում, ահա այդ ժամանակ իմ մեջ արթնանում է ուրիշ՝ բոլորին այնքան անծանոթ թվացող Կարենը։ Մարդիկ պետք է սովորեն գնահատել ու չչարաշահել իրենց նկատմամբ ցուցաբերած բարությունը։ [b]-Արտահայտություն, որն անբաժան է ձեզնից…[/b] -«Լյավ ինինք»։ [b]-Հատկանիշ,որը կուզեք չունենալ…[/b] -Չափից դուրս պերֆեկցիոնիստ եմ։ [b]-Եթե ունենաք մի թռչուն, որը երազանքներ է իրականացնում…[/b] -Առողջություն կցանկայի աշխարհի բոլոր մանուկների համար։ -[b]Ժպիտը որպես դիմակ օգտագործո՞ւմ եք…[/b] -Ամեն ինչում անկեղծ եմ ու դիմակներ չեմ կրում։ [b] -Ընկերների մասին...[/b] -Երջանիկ մարդ է նա, ով ընտանիքից, ծնողներից բացի, եղբայրների կողքին թիկունքում կանգնած ունի նվիրված ընկերներ։ -[b]Ինչի՞ց եք հիասթափվում...[/b] -Ստախոս եւ կեղծավոր մարդկանցից։ [b]-Ամենաշատն ո՞ւմ եք սիրում...[/b] -Մարդ ամենաշատը պետք է իրեն սիրի։ Եթե քեզ չսիրես ու «ցուցակում» վերջին տեղը քեզ հատկացնես, երբեք չես կարող լինել երջանիկ կամ երջանկացնես որեւէ մեկին։ [b]-Ո՞վ է Ձեզ ոգևորում։[/b] -Կինս՝ նա ամենից առաջ իմ ընկերն է։ Ինքն իմ մեջ ինձանից վստահ է։ Երբ կանգնում եմ որեւէ դժվարության առաջ, վստահ ասում է. «Դու կարող ես...» [b]-Եթե ունենաք երեք ձեռք, երրորդով ի՞նչ կանեք։[/b] -Կհասցնեմ մի գործ էլ անել։ [b]Զրույցը՝ Վովա Արզումանյանի [/b]

Նմանատիպ նյութեր