211652_close_icon
views-count4923 դիտում article-date 22:30 10-06-2020

Նոր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով մահացել է ԲՈԿ-ի մասնագիտական խորհրդի նախագահ Սևան Դավթյանը

Նոր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով մահացել է ԲՈԿ-ի 057-Քիմիական տեխնոլոգիաներ մասնագիտական խորհրդի նախագահ, քիմիական գիտությունների դոկտոր Սևան Դավթյանը։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն որակավորման կոմիտեի ֆեյսբուքյան էջից։ «Նույն ախտորոշմամբ հիվանդանոցում է 057 մասնագիտական խորհրդի քարտուղար, քիմիական գիտությունների դոկտոր Անահիտ Տոնոյանը։ Անահիտ Տոնոյանն ու Սևան Դավթյանն ամուսիններ են։ Համբերություն ենք մաղթում ծանր վիճակում հայտնված նրանց ընտանիքին, հարազատներին ու հուսով ենք, որ Անահիտ Տոնոյանը մոտակա օրերին կազդուրվի»,– ասվում է գրառման մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր