Անապայում երկու նախկին ոստիկան ազատազրկվել են երիտասարդ վոլեյբոլիստուհուն սեռական հարաբերությունների պարտադրելու համար
Անապայում դատարանը 2 և 4 տարվա ազատազրկման է ենթարկել երկու նախկին ոստիկանների, որոնք 17-ամյա վոլեյբոլիստուհի Մարիա Բոչարյովային ստիպել են իրենց հետ սեռական հարաբերություններ ունենալ, հայտնում է [url=https://www.newsru.com/sport/09jun2020/anapa.html]Newsru.com[/url]-ը:
Տարբեր ժամկետները պայմանավորված են նրանով, որ ոստիկաններից մեկն ընդունել է մեղքը, իսկ երկրորդը՝ ոչ:
Աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել 2019թ. օգոստոսին՝ Անապայում: Ոստիկանները լողափին սեքսով զբաղվող զույգ են տեսել: 18-ամյա տղային բաց են թողել, իսկ ահա աղջկան սկսել են սպառնալ, որ նրան կհանձնեն անչափահասների գործերով բաժին:
Աղջիկը «վախեցել է և ոստիկանների առաջարկել է անել այն ամենը, ինչ ցանկանում են, միայն թե բաց թողնեն»: Երկու ոստիկան նրա հետ սեռական հարաբերություներ են ունեցել, իսկ երրորդը կողքից դիտել է: Երբ ամեն ինչ ավարտվել է, աղջկան տարել են «Վոլեյգրադ» մարզահամալիր, որտեղ ընթանում էր մարզուհու հավաքը: Երբ աղջիկը ուշ է վերադարձել և ամեն ինչ պատմել մարզչին, վերջինս ոստիկանություն է կանչել:
Նշենք, որ գործի շրջանակներում պաշտոնանկ են եղել ոստիկանության այն բաժնի ղեկավարները, որտեղ ծառայում էին նախկին ոստիկանները:
Տուժածը՝ Մոսկովյան շրջանից էր, որը մասնակցում էր Անապայում ընթացող լողափնյա վոլեյբոլի Ռուսաստանի առաջնության եզրափակչին: