2767 դիտում
13:44 09-06-2020
ՀՀ նախագահի աշխատակազմը 43 մլն դրամի խնայողություն է կատարել
ՀՀ նախագահի աշխատակազմը 2019թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից 43 մլն դրամի խնայողություն է կատարել:
«[url=https://armenpress.am/arm/news/1017850.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջեն 2019թ. համար շուրջ 1 մլրդ 145 մլն դրամ էր: Տարվա ընթացքում այն ճշտվել է 350 մլն դրամի չափով: Փաստացի 1 մլրդ 452 մլն դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ցուցանիշի 96%-ը»,- ասաց Ջանջուղազյանը:
Հունիսի 5-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
Նմանատիպ նյութեր
989 դիտում
13:07 08-06-2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 300 մլն դրամի խնայողություն է կատարել
963 դիտում
16:27 05-06-2020
ԱԻՆ-ը նախորդ տարվա բյուջեից կես միլիարդ դրամի խնայողություն է կատարել
1023 դիտում
12:09 08-06-2020
ՊԵԿ-ը 1,4 մլրդ դրամի խնայողություն է կատարել
Այս բաժնից
1477 դիտում
14:34 27-01-2025
Հայտնի են 2024-ի ՀՀ խոշոր հարկատուները
742 դիտում
14:21 27-01-2025
Անկարայում քննարկվել է ՀՀ-Թուրքիա կարգավորումը, սահմանային անցակետի բացումը
508 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին