Վարչապետն ԱԱԾ ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին։
Հիշեցնենք, որ Է. Մարտիրոսյանին այդ պաշտոնում նշանակելու մասին Ն. Փաշինյանը հայտարարել էր երեկ՝ կառավարության նիստի ժամանակ։
Իսկ ավելի ուշ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Է. Մարտիրոսյանին այդ պաշտոնում նշանակելու մասին որոշումը։