Հայաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 195 է. կա 11 մահ. առողջացել է 85 մարդ
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսի 13325 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 70 000 (մեկ օրում արվել է 829 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 8943 անձ (ավելացել է 99-ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 4099 անձ` վերձին մեկ օրում 85 անձ:
Ընդհանուր առմամբ, 211 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):
Նախօրեին առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։ «Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ»,-նշել էն ԱՆ խոսնակը: