211652_close_icon
views-count83104 դիտում article-date 18:08 07-06-2020

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Աղվերանի անտառում Nissan Xterra-ն կողաշրջվել է. փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները մոտ 3 կմ դժվարանցանելի ճանապարհով կարողացել են հասնել վարորդին և նրա հարազատներին. ՖՈՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերան գյուղի վարչական տարածքում գտնվող «ARTHSRS» հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող անտառում ավտոմեքենա է կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ դեռևս անհայտ հագնամանքներում, Nissan Xterra մակնիշի ավտոմեքենան անտառում կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տտուժածներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները վթարի վայր ժամանել են՝ անցնելով մոտ 2 կմ հատված ոտքով, քանի որ ճանապարհը դժվարանցանելի էր: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ հատուկ ճոպաններով դարձի են բերել ավտոմեքենան, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենան: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Արտաշես Բարսեղյանն ու տեսուչ Մարատ Խանզադյանը ավտոմեքենայի ուղևորներին, որոնցից մեկը մեծահասակ կին է, մյուսն էլ տղա երեխա, մոտ 2 կմ մեծ դժվարությամբ ոտքով իջեցրել են անվտանգ վայր, քանի որ երեխան և նրա տատիկը բավականին հոգեբանորեն ճնշված էին: ՃՈ տեսուչն էլ մի քանի անգամ նույնիսկ վայր ընկավ և գլխարկն էլ ընկավ ձորը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարելում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր