38614 դիտում
14:23 07-06-2020
Արտակարգ իրավիճակ Վերին Լարսում. Ռուսաստանից Հայաստան վերադարձող բազմաթիվ քաղաքացիներ արդեն 2-րդ օրն է, գիշերում են մեքենաներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգ է ստացել Վերին Լարսում մնացած Հայաստանի քաղաքացիներից, ովքեր իրենց մեքենաներով ցանկացել են գալ Հայաստան, սակայն Վրաստանը չի թույլատրում մտնել իրենց սահման:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Արտակ Մարտիրոսյանն ասում էր. «Մենք 15 հայերով հավաքվել ենք Լարսում՝ բուտկեքի մոտ, 4 մեքենա ենք: Ռուսները թողնում են, որ մենք անցնենք, բայց վրացին չի թողնում:
Եթե մենք անցնենք ռուսական կողմը ու վրացին չի թողնում մտնել իրենց երկիր, նորից ռուսական սահման վերադառնալու ժամանակ ռուսը մեզ կտուգանի 5 հազար տուբլի, որը մենք չունենք, մենք հազիվ 2-3 օրվա սնունդ ունենք: Բացի դա՝ ըստ իրենց, մեր մեքենաները պետք է Հայաստան տեղափոխվեն տրեյլերներով: Ամեն մեքենայի վրա էսօր գումար են աշխատում:
Մի մեքենան Երեւան տեղափոխելու համար 300-500 դոլար են ուզում, որը չենք տալու, չենք թույլ տալու, որ գումար աշխատեն մեր վրա: Կմնանք այստեղ, բայց չենք տա:
Ռուասաստանի տարբեր տեղերից մարդիկ են եկել հասել Լարս, 1500 ու ավել կմ քշել-եկել են էս մարդիկ, շատերն էլ վախենում են գան, մեր հետ հիմա հղի կա, ով նաեւ փոքր երեխա ունի, մարդիկ կան, ովքեր տանը հիվանդներ ունեն: Նախորդ էտապի մարդիկ 48 օր մնացին այստեղ, որ նոր բարեհաճեցին կազմակերպել»:
Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ Վրաստանը իրենց թույլ չի տալիս մտնել իրենց երկիր ու հասնել Բագրատաշենի անցակետ, որտեղից էլ՝ Հայաստան. «Բագրատաշենի կողմից էլ էլի Վրաստանը չի թողնում, որ մեր Հայաստանի քաղաքացիները գան Ռուսաստան:
Մենք գրել ենք ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, պատասխանն եկել ա, որ վարչապետը իբր թե ասել է, որ իրենք ոչ մի բան չեն կարող անել, եւ առաջարկել է, որ հետ գնանք, բայց ես չեմ հավատում, որ վարչապետը նման բան ասած կլինի, չի բացառվում, որ էսօր իրենք էլ են փորձում իրավիճակը սրել մեր հաշվին»:
Քաղաքացու խոսքով՝ իրենց հետ այսօր, ըստ տեղեկությունների, պետք է հանդիպի դեսպանը, բայց թե ինչ արդյունք կդառնա՝ հայտնի չէ. «Մենք վախենում ենք դուրս գալ ՌԴ տարածքից ու մտնել նեյտրալ գոտի՝ հաշվի առնելով նախորդ դեպքերը, երբ Վրաստանի ոստիկանները նեյտրալ գոտում բռնության էին ենթարկել մեր հայերին: Մեզ հետ այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից էլ ունենք»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1306 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
781 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch
658 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է