211652_close_icon
views-count32512 դիտում article-date 11:14 06-06-2020

Խոշոր հրդեհ Գյումրի քաղաքի երկհարկանի տնակում. ժամանել է հրշեջ փրկարարների 5 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայութան 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Շիրակշին 3 բանավանում գտնվող երկհարկանի բնակելի շինությունում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 5 մարտական հաշվարկով։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» կանչ։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են կրակը։ Դեպքի վայր են ժամանել նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի 3 բանավան 13 մոդուլ 2 բնակարանին պատկանող 2-րդ հարկում գտնվող տնակում, որն ամբղջությամբ այրվել է՝ ողջ գույքի հետ միասին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տնակը պատկանում է 41-ամյա Վլադիմիր Հարոյանին, ով, ըստ տեղեկությունների, կրել է մոտ 3.5 մլն դրամի վնաս։ Վ. Հարոյանը ոստիկաններին ու հրշեջ-փրկարարներին հայտնել է, որ հնարավոր է՝ հրդեհն առաջացած լինի էլեկտրական լարերի կարճ միացումից։ Փաստի առթիվ ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր