211652_close_icon
views-count2255 դիտում article-date 09:37 06-06-2020

Վեթինգ անել-չանելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Տևական ժամանակ է՝ դատական համակարգում շարունակվում են քննարկումները դատավորների շրջանում վեթինգ անել-չանելու հարցի շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում վեթինգի թեմայի շուրջ տեղի ունեցող գործընթացները խորը արմատներ ունեն: Մասնավորապես, կան դատավորներ, որոնք առողջական խնդիրներ ունեն և ցանկանում են համակարգից դուրս գալ, սակայն չեն դիմում այդ քայլին և իրենց գործընկերների մոտ մեկնաբանում են, թե պատճառը վեթինգի շուրջ տիրող իրավիճակն է և այն անհասկացվածությունը, որն առկա է գործընթացի շուրջ: Նրանք նաև մեկնաբանում են, թե այս պահին աշխատանքից ազատման դիմում ներկայացնելը կարող է այլ կերպ ընկալվել` որպես նահանջ կամ վախ: Դրա համար էլ, մեր տեղեկություններով, չնայած շատ դատավորներ վատառողջ են, այնուամենայնիվ, շարունակում են աշխատել և սպասել, թե երբ, ի վերջո, հստակություն տեղի կունենա վեթինգի գործընթացում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր