13019 դիտում
02:03 06-06-2020
Վարչապետի խոսնակի պատասխանն իր մեջ պարունակում է քաղաքական ցինիզմի ու շանտաժի ակնհայտ տարրեր. Իվետա Տոնոյան
ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակին.
«Վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը դեռ չավարտված, ՖԲ իր էջում հանդես է եկել պատասխան գրառմամբ՝ թեև ակնհայտորեն տեսանելի է, որ տեքստի իրական հեղինակը պարզապես թաքնվել է նրա թիկունքում, սա էլ արդեն որերորդ անգամ:
Մենք իհարկե ենթադրում էինք, որ կորոնավիրուսի դեմ հակահամաճարակային քաղաքականությունն ամբողջովին ձախողած ու հասարակությանը վարակի ու սոցիալական կարիքների հետ մենակ թողած կառավարությունը խուճապի մեջ է, սակայն իրապես չէինք պատկերացնում դրա իրական մասշտաբները։
Միայն վախեցած ու հասարակության հետ երկխոսությունը տապալած իշխանությունը կարող է նման ձևով արձագանքել օբյեկտիվ քննադատությանը, մանավանդ, որ պարոն Ծառուկյանի ելույթի հիմնական մոտիվը ազգային համաձայնությունն էր, համերաշխությունը, համազգային պոտենցիալը համախմբելու կոչը։
Սակայն վարչապետի խոսնակի պատասխանն ավելի ուշագրավ է այն առումով, որ իր մեջ պարունակում է քաղաքական ցինիզմի ու շանտաժի ակնհայտ տարրեր։ Իշխանությունն՝ իր խոսնակի շուրթերով, ըստ էության՝ ազդարարում է, որ մտացածին պատրվակներով քրեական հետապնդում կարող է սանձազերծել ցանկացած մեկի դեմ, ով վայելում է հասարակության հարգանքը ու հանդգնում է քննադատել կառավարության կողմից իրականացվող անհեռանկար քաղաքականությունը։
Իշխանությունն այսպիսով ազդարարում է, որ պատերազմ է հայտարարում ոչ թե կորոնավիրուսին ու աղքատությանը, այլ՝ ընդդիմությանը, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը։ Միով բանիվ՝ ակնհայտ է դառնում, որ վիճահարույց օրենքներն ընդունվել են՝ ոչ թե երկրում օրինականություն և արդարություն հաստատելու, այլ՝ ընդդիմության դեմ՝ որպես մահակ, օգտագործելու համար։
Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է իր ելույթում արտահայտված բոլոր մտքերը՝ կառավարությանը կոչ անելով վերջ տալ քաղաքական շանտաժին ու վերադառնալ երկխոսության ու քաղաքակիրթ բանվեճի դաշտ։ Արտակարգ դրությունը պետք է օգտագործել ոչ թե ընդդիմությանը, այլ՝ կորոնավիրուսին «լռեցնելու» համար։
Գագիկ Ծառուկյանի գործունեությունը եղել է հասարակության աչքի առաջ և նրա գործունեության որևէ դրվագ չի կարող խնդրահարույց լինել օրենքի տեսանկյունից։ Կառավարությանը կոչ ենք անում՝ զսպել սեփական վախերը ու վերադառնալ այն խոստումների կատարմանը, որոնք տրվել են ժողովրդին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3822 դիտում
23:05 07-05-2015
Շամշյանի տեսանյութերը պարունակում են նաև ուսուցողական տարրեր. Վահե Ղազարյանը` «Սուր անկյուն» հաղորդման մասին
568 դիտում
22:13 31-10-2020
Ադրբեջանի կողմից կիրառվում է զանգվածային ոչնչացման զինատեսակ, այն պարունակում է քիմիական տարրեր. ՀՀ ՄԻՊ
Այս բաժնից
553 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
649 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է