211652_close_icon

Ուեսլի Սնեյդեր. Ես կարող էի Մեսի կամ Ռոնալդու դառնալ, բայց չուզեցի

views-count3205 դիտում article-date 19:52 05-06-2020
Նիդերլանդների հավաքականի նախկին աստղ, աշխարհի փոխչեմպիոն Ուեսլի Սնեյդերը անդրադարձել է իր կարիերային: «Ես կարող էի Մեսի կամ Ռոնալդու դառնալ: Բայց ես պարզապես չցանկացա: Ես վայելում էի կյանքը, երբեմն ինձ թույլ տալիս ընթրիքի ժամանակ մի բաժակ գինի խմել: Լեոն ու Կրիշտիանու՝ լրիվ ուրիշ են, նրանք հանուն կարիերայի շատ զոհողությունների են գնացել: Բոլոր դեպքերում, ես ընդհանրապես ոչ մի բանի համար չեմ ափսոսում, իմ կարիերան բավական զարմանալի ստացվեց», ասել է Սնեյդերը:

Նմանատիպ նյութեր