7321 դիտում
19:19 05-06-2020
Այս ստորությունը խրախուսվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, օր առաջ պետք է ազատվել թույնով պրկված այս իշխանատենչ երևույթից, վաղը կարող է ուշ լինել․ Ռուբեն Հակոբյանը՝ ոստիկանների կողմից ուժ կիրառելու մասին
Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով տեսանյութին, որտեղ ոստիկանները բռնություն են գործադրում դիմակ չկրող քաղաքացու նկատմամբ։ Նա մասնավորապես նշել է, որ այդ ստորությունը խրախուսվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Հակոբյանի գրառումը՝ ստորև․
«Անկարող եմ զսպել զայրույթս և չանդադառնալ այս ստորությանը, ինչն անվերապահ պաշտպանվում և խրախուսվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Միայն մոլագար սադիստը հեղաշրջումով զավթած իշխանությունը պահելու համար կարող էր պաշտպանել նման վայրագությունը։
Համոզված եմ, եթե ոստիկանների կողմից նման ակնհայտ բռնություն կատարվեր իր ընդդիմության շրջանում, ինքը կփորձեր մի նոր մարտի մեկ կազմակերպել՝ բռնության հստակ կոչով հայտարարելով, թե ինչպես է հոգին փառավորվում, երբ ամբոխը ծեծում է ոստիկանին... Չշարունակեմ...
Հարգելի հպարտ քաղաքացի, վերջապես հասկացի՛ր, որ օր առաջ պետք է ազատվել թույնով ու չարությամբ պրկված այս իշխանատենչ երեւույթից։ Այլապես վաղը կարող է ուշ լինել»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքացին տեսանկարահանել էր, թե ինչպես են Ոստիկանության աշխատակիցները ուժ կիրառում Երևանի այգիներից մեկում մի քաղաքացու նկատմամբ, ձեռնաշղթաներ հագցնում և բերման ենթարկում՝ դիմակ չկրելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4096 դիտում
19:45 27-06-2023
Այս իշխանատենչ հրեշից հնարավոր է ազատվել միայն փողոցի միջոցով և ամեն գնով․ Ռուբեն Հակոբյան
3457 դիտում
09:44 15-05-2022
Փաշինյանն առողջ հրեշ է՝ պրկված չարությամբ, ատելությամբ, նա ժողովրդից վրեժ է լուծում. Ռուբեն Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
661 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
664 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին
517 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ