211652_close_icon
views-count78100 դիտում article-date 21:38 04-06-2020

Համավարակ չկա, վիճակը ծանր չէ. սա ասողները ստո՞ւմ են. Արմեն Մուրադյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Newmedia.am

[url=https://newmedia.am/am/news/13740?fbclid=IwAR2RnkdP9GKwBSl2WiB3gxrnqgByVSrR39uoOvMPf1MQDLJRkiCDzj8l8Io]Newmedia.am-[/url]ը գրում է. ԵՊԲՀ դասախոսների՝ կորոնավիրուսի մասին մասնագիտական քննարկման ժամանակ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց. «Կոռեկտ չէ այս տարվա մահերը համեմատել անցած տարվա մահերի հետ՝ նշելով, թե նախորդ տարի ավելի բացասական պատկեր է եղել: Չէ՞ որ մենք համեմատում ենք կարանտինի պայմաններում եղած մահերի թիվը: Մենք բարձր գին ենք վճարել այս տարի նրա համար, որ նվազ լինի այդ թիվը, չի կարելի համեմատել անհամեմատելի մեծությունները. այդ համեմատությունը մարդկանց շփոթության մեջ է գցում»: Արմեն Մուրադյանի կարծիքով կորոնավիրուսը տարբերվում է H1N1 սեզոնային գրիպից: Դրա կլինիկական ընթացքը շատ ավելի ծանր է, վարակվածության աստիճանը շատ ավելի բարձր է և շատ ավելի արագ է տարածվում: «Ինչ վերաբերում է թիրախային խմբերին, H1N1-ը շատ ավելի երիտասարդ խմբին է ախտահարում, հետևաբար համեմատությունը կոռեկտ չէ»,-ասաց նա: Մանրամասները` տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր