211652_close_icon
views-count827 դիտում article-date 23:42 04-06-2020

Գուգարքի ոստիկանները ապօրինի փայտանյութով մեքենաներ են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 3-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բնապահպանական բնույթի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, Լեռնապատ գյուղում ստուգել են նույն գյուղի 28 և 31 ամյա երկու բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաները, որոնցից մեկը եղել է առանց համարանիշի: Վարորդները վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել, նրանցից ավագը հայտնել է, որ փայտանյութն իրենն է, հունիսի 2-ին Լեռնապատ գյուղի հանդամասից բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է մեկ ծառ, մասնատել, բեռնել իր և ընկերոջ մեքենաները: Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր