ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանը հրաժարական է տվել: Տեղեկությունը նա հրապարկել է Facebook-ի իր էջում։
«Սիրելի հայրենակիցներ,հարգելի գործընկերներ, ամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»,– գրել է Անանյանը։