Կորոնավիրուսից ապաքինված «Արմենիա» ԲԿ-ի բժիշկը դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից
«Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը մայիսի 21-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսային վարակով և երկկողմանի ծանր թոքաբորբով:
«Ես ռիսկային խմբի անդամ եմ, եթե այդպես կարելի է ասել, տարիքս 68 է, ունեմ շաքարային դիաբետ, սիրտանոթային հիվանդություններ, մի խոսքով՝ նման վարակը ինձ համար կարող էր ճակատագրական լինել»,-պատմում է բժիշկ, դոցենտ Պատրիկյանը:
Նրա խոսքով իր փրկվելը հավասար էր հրաշքի, ինչի համար շնորհակալություն է հայտնում գործընկերներին: