211652_close_icon
views-count18066 դիտում article-date 20:50 02-06-2020

Երևանում՝ կիսախարխուլ շինությունում ապրող 28-ամյա կինը իր 3 անչափահաս երեխաների հետ ասես քարե դարում լինի. նա խնդրանքով դիմում է վարչապետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Րաֆֆու 111 շենքին կից շինությանը բնակվող Նասոյանների ընտանիքը ամեն օր հույս է փայփայում, որ շինությունն իրենց վրա չի փլվի: Արդեն 20 տարի է, ապրում են այդ մտահոգությամբ, բայց քանի որ ընտանիքը համալրվել է 3 անչափահաս երեխաներով (4,6 և 7 տարեկան, որոնցից երկուսն էլ ապագա զինվորներ են), նոր և ավելի անվտանգ տուն տեղափոխվելու անհրաժեշտությունն եկել է առաջին պլան: Կացարանը գրեթե զուրկ է կոմունալ-կենցաղային պայմաններից, զուգարանը դրսում է, տան շուրջբոլորը՝ ներսն ու դուրսը, լի է կարիճներով, մորմերով և այլն: Ընտանիքի մայրը՝ 28-ամյա Ռիմա Համբարձումյանը, նշեց, որ ընտանիքի ապրուստի միջոցը նպաստն է միայն, քանի որ ամուսինն օրավարձով աշխատող է և միշտ չէ, որ աշխատանք է ունենում: Ըստ նրա՝ անձրևաջրերը լցվում են սենյակները, պատերը քայքայվել են ու իրարից հեռացել, ձմեռն էլ նորմալ չի տաքանում: Հուզիչ էր հատկապես երեխաների խոսքը, ովքեր նույնպես նշեցին, որ վախենում են նման պայմաններում ապրել, ուզում են ապահով տուն, շատ խաղալիքներ ու նոր հագուստներ: Երևանի քաղաքապետարանը մերժել է ընտանիքի խնդրանքները, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակը չեն կարողացել հասցնել նրան: Ռիման խնդրեց վարչապետին, որ այս կերպ ծանոթանա իրենց խնդրին և հարցին մի լուծում տա, քանի որ նա շատերին է օգնում: Ներկայացնում են նաև [b]Ռիմայի հեռախոսահամարը՝. 093-91-41-51 [/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր