211652_close_icon
views-count6903 դիտում article-date 12:08 02-06-2020

ՀՀ-ում «Կալաշնիկով» ավտոմատի գործարանի բացումը միֆ էր. Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Գալստյանը չեն կարողացել հիմնել արտադրությունը. Politik.am

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր գյության երկու տարիների ընթացքում բացել է մեկ տասնյակի հասնող ձեռնարկություններ, որոնք իրականում չեն գործել. գրում է [url=http://politik.am/nikol-pashinyani-ev-patron-daviti-hertakan-suty-kalashnikov-avtomati-gortsarani-mify]politik.am[/url]-ը: 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց ամիսներ անց իշխանական պրոպագանդան մեծ թափով տարածում էր լուրը, ըստ որի Հայաստանում ռուսական «Կալաշնիկով» տեսակի ավտոմատներ կարտադրվեն։ Հայաստանյան Royalsys Engineering ltd ընկերության ու «Կալաշնիկով» կոնցեռնի միջև օգոստոսի 21-ին Մոսկվայում ստորագրված պայմանագիրը իշխանությունները «աննախադեպ» էին որակում։ Գործարքի «քավորը» հայկական կողմից Դավիթ Գալստայանն էր։ Նա այն նույն գործարարն է ում մասին իր վերջին տեսաուղերձում խոսեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Դավիթ Գալստյանին ճանաչում են նաև Պատրոն Դավիթ մականունով։ Նա ըստ նախկին դեսպանի զբաղվում է զենքի անօրինական բիզնեսով, որին մասնակից է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա, ինչպես և սպասելի էր Հայաստանում «Կալաշնիկով» տեսակի զենքի արտադրություն հիմնելու պայմանագիրը հոդս է ցնդել։ Հայաստանում նման զենքի արտադրություն չի հիմնվի, համենայնդեպս, այն լինելու դեպքում չի լինի 2018 թվականին կնքված պայմանագրի համաձայն։ Դավիթ Գալստյանը ոչ միայն չի կարողանում այդ արտադրությունը կազմակերպել այլև հայտնվել է ՌԴ իշխանությունների սև ցուցակում և առաջիկա 10 տարին նրա մուտքը արգելված է այդ երկիր։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://politik.am/nikol-pashinyani-ev-patron-daviti-hertakan-suty-kalashnikov-avtomati-gortsarani-mify]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր