3636 դիտում
09:25 02-06-2020
Ինչու Ռուսաստանը չի իջեցնում գազի սակագինը Հայաստանի համար․ «Ամերիկայի ձայն»
Հունիսի 4-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողը կքննարկի «Գազպրոմ Արմենիա»-ի և «Տրանսգազ»-ի հայտը ռուսական գազի սակագնի փոփոխության վերաբերյալ։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5445438.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հարցին այս առնչությամբ ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի ՀԾԿՀ-ի կողմից սակագնի հետ կապված քննարկումներն ավարտելուց հետո:
Հիշեցնենք, որ վերջերս Եվրասիական տնտեսական միության տեսակապային գագաթաժողովին Հայաստանն ու Բելառուսը ընդգծեցին եվրասիական միության տարածքում դեպի միասնական գազային սակագին շարժվելու անհրաժեշտության հարցը: Ռուսական կողմը սակայն արձագանքեց բացասաբար: Ըստ նախագահ Պուտինի՝ Եվրասիական միության տարածքում գազի նույն գները հնարավոր չէ ինտեգրացման այս մակարդակում, այլ հնարավոր է, ըստ Պուտինի, միասնական շուկայում միասնական բյուջեով և միասնական հարկային համակարգով:
Անդրադառնալով այս խնդրին՝ փոխվարչապետ Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ միասնական մատակարարման և տարանցման սակագնի սահմանման հարցի քննարկումները շարունակվելու են և կստանան լուծումներ, իսկ մինչ այդ, սահմանին գազի գնի շուրջ քննարկումները կշարունակվեն միջկառավարական մակարդակով:
Վերլուծաբան Նատալիա Կոնարզևսկայի կարծիքով, գազի սակագների շուրջ բանավեճը նորություն չէ, սակայն սերտորեն կապված է Ռուսաստանի քաղաքական առաջնահերթությունների հետ:
«Նախագահ Պուտինի նպատակը մշտապես եղել է ավելի խորը ինտեգրացումը հետխորհդային տարածքում: Եվ այժմ նա շարունակում է իրականացնել դա»,- ասում է Կոնարզևսկայան:
Իր հերթին, քաղաքական վերլուծաբան Էմիլ Սանամյանը ընդգծում է՝ էներգակիրների հարցում անհամաձայնություններն արտահանող ու ներկրող երկրների միջև մշտական են: Նա մատնանշում է այսօր համաշխարհային էներգետիկ շուկայում գների նվազեցման գործոնը, որն էլ այս անգամ հիմք է տալիս ներկրող կողմին խոսել գների հնարավոր նվազեցման մասին, որը կարող է ապահովել միասնական սակագինը Ռուսաստանի հետ: Ներկրող երկրները մշտապես ձգտում են դրան:
«Այս դեպքում գործ ունենք Հայաստանի ու Բելառուսի համագործակցության հետ, որոնք միասնաբար բարձրաձայնում են այս խնդրի մասին՝ փորձելով համուզել Պուտինին կրկին անդրադառնալ այս հարցին»,- ասում է Սանամյանը:
Վերլուծաբանը չի բացառում ևս գազի գնի ձևավորման հարցում քաղաքական բաղադրիչը՝ հիշեցնելով, որ 2014-17թթ Ռուսաստանը զգալիորեն բարձրացրեց գազի գները Հայաստանի համար, որն, ըստ նրա, պայմանավորված էր ԵՄ հետ Երևանի՝ առևտրային պայմանագրի շուրջ բանակցություններով:
«Այսօր էլ ականատես ենք Հայաստանի ու Ռուսաստանի առաջնոդների միջև որոշակի սառը հարաբերությունների, որը դժվարացնում է Ռուսաստանի առաջնորդի հետ համաձայնության գալու հնրավորությունը և արտացոլվում գազի գնի համար բանակցություններում»,- եզրակացնում է Սանամյանը:
Նատալիա Կոնարզևսկայան համակարծիք է ՝ Ռուսաստանի ու Հայաստանի այսօրվա հարաբերություններում առկա է լարվածություն, որն անդրադառնում է գազի սակագնի հարցին: Մոսկվայի ու Փաշինյանի վարչակազմի միջև առկա են բազմաթիվ անհամաձայնություններ, ներառյալ նախկին նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ դատավարությունները, ինչպես նաև հետաքննությունները Հայաստանում գործող ռուսական ընկերությունների դեմ:
«Այս բոլոր գործոնները նվազեցնում են զգալիորեն Հայաստանի հնարավորոթյունը գազի գնի իջեցման հարցում»,- եզրակացնում է վերլուծաբան Կոնարզևսկայան:
Նա չբացառեց այս առումով գազի սակագնի բարաձրացման հնարավորությունը՝ հաշվի առնելով «Գազպրոմ Արմենիա»-ի և «Տրանսգազ»-ի հայտը: Էմիլ Սանամյանն էլ իր հերթին ընդգծում է՝ Հայաստանի շուկան փոքր է, ուստի այստեղ գործող ռուսական ընկերությունները ներառյալ Գազրպրոմը չունեն մեծ շահեր և այստեղ են գործում ռուսական իշխանությունների առջև ստանձնած պարտավորություններից ելնելով: Հայ-ռուսական քաղաքական լարվածության պարագայում, Մոսկվան կորցնում է ընկերություններին այս առումով խրախուսելու որևէ շահագրգրվածություն, գտնում է վերլուծաբանը:
Նմանատիպ նյութեր
2445 դիտում
12:49 03-01-2022
ՀայՓոստը մինչև 40 տոկոսով իջեցնում է դեպի ԱՄՆ մանր կապոցների առաքման սակագինը
1369 դիտում
14:39 02-12-2014
Ռուսաստանը 6%-ով նվազեցրել է Թուրքիայի համար գազի սակագինը
32032 դիտում
09:09 31-03-2022
Գազի տեսուչները զանգում են ու զգուշացնում, որ վաղվանից գազի սակագինը կբարձրանա 4,7 դրամով․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1108 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»