211652_close_icon
views-count42079 դիտում article-date 19:11 01-06-2020

Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. կրակի է մատնվել Արգել գյուղում գտնվող չշահագործվող դպրոցը. ժամանել են մի քանի մարտական հաշվարկով հրշեջներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգել գյուղի չշահագործվող դպրոցում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2-ական մարտական հաշվարկ: Այս պահին հրդեհի դեմ պայքարում են ոչ միայն հրշեջ-փրկարարներն, այլ նաև գյուղի բնակիչները, այդ թվում՝ ավագ և երիտասարդ սերնդի տղամարդիկ: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել նաև մարզպետարանի ներկայացուցիչները: Տեղում են նաև ոստիկանության ներկայացուցիչներն ու մարզի բժշկական կենտրոններից մեկի բժիշկները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Նվեր Գասպարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր